Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի դասընթացները՝ Դիլիջանում

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային առաջնորդության դպրոցի առաջարկով՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացել է հերթական դասախոսությամբ: Ինտերակտիվ և անմիջական շփման ընթացքում բանախոսը խոսել է կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկություններից: Մասնավորապես՝ գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարևորությունից, նպատակներ սահմանելու անհրաժեշտությունից, շուկայի ուսումնասիրություններն ու մրցակցային դաշտը գնահատելու նրբություններից:

Հեռահաղորդակցության ոլորտում տարիներ շարունակ առաջատարի դիրքերը պահպանող ընկերության գլխավոր տնօրենը լսարանին հորդորել է զերծ մնալ առաջնորդ դառնալը ինքնանպատակ դարձնելուց և ընտրել քայլ առ քայլ հաջողության հասնելու ճանապարհը. մտածել ոչ թե ուղղակի ղեկավար լինելու մասին, այլ ամենօրյա գործունեության հիմքում դնել աշխատասիրությունն ու հետևողականությունը:

«Լավ, հաջողակ ղեկավար լինելու համար պետք է անընդհատ զինվել գիտելիքներով, դրանք կատարելագործել, կազմակերպության ներսում ապահովել թիմային աշխատանք, սեփական օրինակով առաջնորդել՝ ամենօրյա աշխատանքում: Հաջողության հասնելու նախապայմանը երազելն է, սեփական ուժերին հավատալը, սխալներից դասեր քաղելը և «հարմարավետության գոտուց» խուսափելը: Դժվարությունները կոփում են միտքը, կամքն  և ամրացնում հաջողության հասնելու ձգտումը: Դրանք սովորեցնում են մտածել, ուղիներ փնտրել՝ այդպիսով ավելի ամուր դարձնելով մեզ: Իսկ երբ մարդն ամուր է էությամբ ու որակներով, ապա ոչ թե պաշտոնն է կշիռ հաղորդում նրան, այլ ինքը՝ ստանձնած պաշտոնին: Սա է կայացած և ուժեղ անհատի կարգախոսը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանն ապագա առաջնորդներին խորհուրդ է տվել «ես-մենք» երկվության մեջ մշտապես կարևորել թիմի դերը և վաստակել աշխատակիցների հարգանքը ոչ թե վախով, այլ վստահությամբ, նպաստել բոլորի «ես»-ի առողջ զարգացմանը՝ հիմքեր ստեղծելով ամուր «մենք»-ի համար:

 

«Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում ունի իր տեղն ու ազդեցությունը: Գործարար ոլորտում հաջողության հասնելու և ընկերության դիրքերն ամրապնդելու համար առանցքային պայման է առաջնորդության հիմունքների իմացությունն ու դրանց ճիշտ կիրառումը: Տնտեսության ու կորպորատիվ կառավարման ոլորտի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի նոր սերնդին գործարար առաջնորդության հմտություններն ու զարգացման նոր միտումները ներկայացնելը: Այսօրինակ հանդիպումները խթանում են ստեղծագործաբար մտածելու ու նորը ստեղծելու հմտությունների զարգացումը երիտասարդության շրջանում»,-ընդգծել է բանախոսը:

Հանդիպումն ավարտվել է մտքերի փոխանակմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ.-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում