Պոկերի, բլեք-ջեքի և պտուտակախաղի սիրահարների համար խաղատունը սրբավայր է, որտեղ հնարավոր է կարգին հանգստանալ: Կան բավականաչափ հետաքրքիր փաստեր, որոնք կապված են այդ հաստատության հետ:
Մեծ թվով խաղատներում բացակայում են դռներն ու պատուհանները: Դա շատ ազդեցիկ հոգեբանական հնարք է, քանի որ այցելուները մոռանում են ժամանակի մասին և որքան հնարավոր է՝ շատ են մնում խաղատանը:
Փոկերի ամենաերկար խաղով կարող է պարծենալ Ֆ.Լաաքը: Նրա 90-ժամյա թղթախաղը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ ընթացքում նա շահել է մոտ 1800 դոլար:
Խաղատան ֆիշկաները հարթ չեն, այլ թեթևակի ծռված ծայրեր ունեն: Դա արվել է նրա համար, որ խաղավարը դրանք հեշտ շրջի:
Հենց խաղատանը լինեք՝ անպայման ուշադրություն դարձրեք հաստատության գորգերի վրա: Սովորաբար դրանք ամենավառ գույներով են լինում: Շատ խոշոր խաղատներ նույնիսկ հատուկ գորգեր են պատվիրում հոգեբանական ազդեցության ամենատաղանդավոր հնարքներով:









































