Ճապոնական Օկինավա կղզում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ, որոնք նաև դիտարկում են ամերիկյան ռազմաբազայի կարգավիճակի հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքի ներկայիս քաղաքապետ Նագոն հանդես է գալիս ընդդեմ ԱՄՆ ռազմաբազայի տեղափոխման, այն դեպքում, երբ ընտրություններում նրա մրցակիցը աջակցում է այդ նախաձեռնությանը:
1996թ. ԱՄՆ ու Ճապոնիայի իշխանությունները պայմանավորվել էին Ֆուտենմա ավիաբազան քաղաքի խիտ բնակեցված շրջանից ավելի հանգիստ՝ Նագո շրջան տեղափոխելու շուրջ, սակայն Օկինավայի բազմաթիվ բնակիչներ պնդում են ամերիկյան ռազմաբազայի լիակատար դուրսբերման վրա:









































