Պարկ Սիթիում Sundance կինոփառատոնի շրջանակներում երեկ կայացել է Ջեյք Փելթրոուի ռեժիսորական նորամուտը: Նրա քույր Գվինեթը չի կարողացել չաջակցել եղբորը:
Ջեյք Փելթրոուի մյուս հյուրերի թվում են եղել կնքահայր Սթիվեն Սփիլբերգը դուստրերի՝ Սաշայի և Դեսթրիի, տիկնոջ՝ Քեյթ Քեփշոուի ու խորթ դստեր՝ Ջեսիկա Քեփշոուի հետ:
«Երիտասարդներ» ֆիլմի գլխավոր դերերում են Էլլի Ֆեննինգը, Մայքլ Շեննոնը, Նիքոլաս Հոլթը, Քոդի Սմիթ-ՄաքՖին և ուրիշներ:
Ֆիլմի գործողությունները զարգանում են ապագայում, երբ նույնիսկ դժվար է խմելու ջուր հայտնաբերել:










































