ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է հրամանագրի մեջ:









































