Մոտ 5 ամիս առաջ վարչապետի՝ կոռուպցիայի գծով օգնականը Ազգային անվտանգության ծառայությանն է տրամադրել փաստաթղթային հիմքեր, որի շրջանակներում հարուցվեց քրեական գործ ՊՆ մատակարարումների մասով՝ 10 մլրդ դրամի սահմաններում:
Այս առնչությամբ վարչապետի՝ կոռուպցիայի գծով օգնական Արեն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փոխանցվել էր գումար, որի դիմաց չէր մատակարարվել ապրանք կամ մատակարարվել էր ժամկետների էական խախտումներով, կամ մատակարարվել էր խոտանված ապրանք՝ իրական գնից մի քանի անգամ բարձր գներով:
«Քրեական գործը հարուցվեց 10 միլիարդ դրամի սահմաններում, որից 1,1 մլրդ դրամը վերականգնվեց այդ գործի շրջանակներում»,- ասաց նա և հավելեց, որ սահմանվելու են նաև տույժ-տուգանքներ՝ հակառակ դեպքում ստացվում է, որ «պետությունը առանց տոկոսի վարկ տրամադրող կազմակերպության կարգավիճակ է ստանում՝ 10 մլրդ յուրացրել են և 10-ը վերադարձնում են»::
Արեն Մկրտչյանի խոսքով՝ պետք է համակարգային փոփոխություններ կատարել, որպեսզի գնումների ոլորտը թափանցիկ դառնա. «Իսկ ինչ վերաբերում է ՊՆ-ին, ապա այն հատկապես փակ կառույց է եղել այս ամբողջ ընթացքում, ինչն էլ թույլ է տվել խուսանավել մանրամասն ուսումնասիրություններից»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































