Նոր Զելանդիայի ոստիկանությունում պատմել են երկու լեռնային զբոսաշրջավարների մահվան և մի կնոջ հրաշքով փրկվելու մասին,– գրում է Stuff կայքը։ ԶԼՄ–ների տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան նրանք երեքով բարձրացել են Հիքս լեռը, երբ հանկարծակի ձնահոսքի տակ են ընկել։
Տղամարդիկ զոհվել են, իսկ նրանց հետ եղած կինը կարողացել է մի կերպ դուրս գալ ձյան հաստ շերտի տակից և միացրել է ռադիոփարոսը։

«Նա ուժեղ մարդ է, սակայն ցնցվել էր։ Նա հսկայական աշխատանք է տարել՝ փորձելով ազատել իրեն ձյան հաստ շերտի տակից։ Նրա մոտ ռադիոփարոս է եղել, ինչն անկասկած փրկել է նրա կյանքը»,– պատմել է բնության պահպանության վարչության ղեկավար Լու Սանսոնը։

Պարզվել է, որ ողջ մնացած կինը երկրում հայտնի միլիոնատեր, տնտեսագետ Գարեթ Մորգանի կինն է։ Ձյան տակ նա կես ժամ է անցկացրել։ Նա հայտնի է որպես փորձառու լեռնագնաց և հասցրել է 20 լեռնագագաթ նվաճել։












































