Միշել Օբաման հայտնի է երեկոյան շքեղ զգեստների նկատմամբ սիրով: Սակայն նա նաև չի ամաչում հագնել էժանագին հագուստներ:
Woman’s Day-ի խմբագրությունն ընտրել է Ամերիկայի առաջին տիկնոջ ոչ այնքան թանկարժեք ամենաոճային հագուստները:

2012-ի ամռանը Միշել Օբաման կրել է վանդակավոր զգեստ՝ Asos-ից, որն արժեցել է ոչ թե 2000-3000 դոլար, այլ ընդամենը 93 դոլար: Հագուստն անմիջապես մեծ ճանաչում է վայելել: Մի քանի հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Ջեսիկա Ալբան, անմիջապես ձեռք են բերել այդպիսի հագուստ:

2011-ին Միշել Օբաման The Today Show հեռուստաշոուին մասնակցել է H&M ապրանքանիշի սև զգեստով, որն արժեր 35 դոլար:

2013-ի ամռանը ԱՄՆ առաջին տիկինը կրել է 55 դոլարանոց զգեստ՝ Talbots-ից:

2011-ին Միշել Օբամային տեսել են 30 դոլարանոց հագուստով՝ Gap-ից:

2008-ին The Tonight Show With Jay Leno թոք-շոուի ժամանակ նա զարմացրել է հագուստների համադրությամբ, որի կիսաշրջազգեստն արժեցել է 148 դոլար, վերնաշապիկը՝ 148 դոլար, իսկ 60-ականների ոճի կարդիգանը՝ 118 դոլար:











































