Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք այցելել են «Արմավիր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ՝ տեղում քննարկելու այն խնդիրները, որոնք կշեշտեին դատապարտյալները:
«Մի դատիր, որ չդատվես» տրամաբանությամբ Սերգեյ Բագրատյանը ընթերցեց դատապարտյալների բաց նամակը:
Պատգամավորի խոսքով՝ հումանիզմը կփրկի մեր երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: