1970 -2014-ի կենդանիների կենսաբազմազանությունը կրճատվել է 60 տոկոսով: Այսպիսի տվյալներ է ներկայացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցում:
«Living Planet Index-ի վերջին տվյալները վկայում են վայրի կենդնաիների պոպուլյացիայի զարմանալի կրճատման մասին՝ 40 տարվա ընթացքում 60 տոկոս անկման: Դա մռայլ ազդանշան է և, հնարավոր է, այն ճնշման գլխավոր ցուցիչն է, որը մենք գործադրում ենք մոլորակի վրա»,-վստահ է WWF International-ի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին:
Ըստ WWF-ի՝ մարդու գործունեությունը խաթարում է Երկրի վրա կյանք ապահովելու բնության ունակությունը:
Կենդանիների թվի հատկապես մեծ անկում է նկատելի Հարավային և Կենտրոնական Ամերիայի բացատներում: 1970-ից ի վեր դրանք կրճատվել են 89 տոկոսով:








































