Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
«Համաներման արդյունքում ազատ արձակվողների թիվը վերջնական չէ. այդ թիվը անընդհատ ավելանալու է»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ այս համաներումը կլիներ պոպուլիստական, եթե հաշվի չառնվեին տուժած մարդկանց իրավունքները. «Ընտրված մոդելը մաքսիմալ բալանսավորել է ինչպես հանցագործություն կատարած անձանց, այնպես էլ տուժողների շահերը. մենք չենք կարող հաշվի չառնել սպանված որդու մոր նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































