Լոս Անջելեսի շրջանային դատարանը դերասան Սիլվեստր Ստալոնեին սեռական ոտնձգությունների գործով մեղադրանք չի առաջադրել: Գործում նրա մեղքի բավարար ապացույցներ չկան, հաղորդում է TMZ-ը:
Հիշեցնենք, որ 2017-ին հայտնի է դարձել մի կնոջ հայտարարության մասին: Վերջինը հայտնել է, որ 1986-ին դերասանը և նրա թիկնապահը Լաս Վեգասի «Հիլթոն» հյուրանոցի սենյակում իրեն ստիպել են խմբակային սեքսով զբաղվել: Ստալոնեի ներկայացուցիչները հերքել են մեղադրանքը, սակայն գործը դատախազություն է փոխանցվել:
Երկու վկա հերքել են կնոջ ցուցմունքները:










































