Ամերիկուհի Սառա Քոլինզը, հիմնվելով Հարավային Աֆրիկայից իր նախնիների փորձի վրա, ուտելիք պատրաստելու նոր սարք է մշակել՝ Wonderbag:
Դա տաքացված պատերով ամուր պարկ է, որը հնարավորություն է տալիս 12 ժամ պահպանել բարձր ջերմաստիճանը: Ուտեստը պատրաստվում է ամենախնայող ձևով, որը պահպանում է վիտամինները և կանխում կանցերոգենների առաջացումը, խնայում է էլեկտրաէներգիան:
Սարքի աշխատանքի սկզբունքը պարզ է. ապուրի, շիլայի կամ ռագուի կաթսան տաքացուցիչի վրա հասցվում է եռման աստիճանի, հետո տեղադրվում Wonderbag-ի մեջ: Սարքն արժե 50 դոլար:
Դրա հետ կա նաև բաղադրատոմսերի գիրք, որը փորձել է Սառա Քոլինզը՝ հայտնում է kedem.ru-ն:









































