Աղջիկը՝ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ և հակառակ ուղղությամբ ուղևորության ընթացքում մնացել է առանց սննդի:
Thomas Cook ավիաընկերության ուղևորուհին սոված է մնացել, քանի որ բուսակերների համար նախատեսված հատուկ ճաշը, որի համար նա հինգ ֆունտ էր վճարել, ժամանակին չէր հասցվել Մանչեսթերից Նյու Յորք թռչող օդանավ:

– Ես ստիպված էի օգտվել բորտուղեկցորդների բարությունից, որոնք ինձ չիփս և գետնանուշ հյուրասիրեցին, սակայն աղի մեծ քանակություն օգտագործելուց ես ինձ վատ զգացի՝ ծարավս չէր հագենում: Այս ամենը շատ վիրավորական էր և նվաստացուցիչ:
Հուսով եմ, այս միջադեպը կգրավի ավիաընկերությունների ուշադրությունը և այլևս ոչ մի բուսակեր չի հայտնվի նման տհաճ իրավիճակում», – պատմել է Տրիլբի Հարիսոնը՝ Independent պարբերականին:







































