ԱՄՆ-ում, նրբաբլիթի մրցույթի ժամանակ մահացած Քեյթլին Նելսոնի հարազատները դատական հայց են ներկայացրել կազմակերպիչների դեմ: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Մրցույթն անց է կացվել Կոնեկտիկուտի Սուրբ սիրտ կաթոլիկ համալսարանում: Մրցույթին մասնակցում էր 20-ամյա Նելսոնը: Աղջիկը արագորեն կերել է մի քանի բլիթներ, հետո միանգամից ցնցումների մեջ է ընկել և հայտնվել հատակին անգիտակից վիճակում:
Մասնակիցներն անմիջապես շտապօգնություն են կանչել․ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են շնչուղիների խցանում․ աղջկան հնարավոր չի եղել փրկել։












































