այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
«Թե ինչո՞ւ է ԱԺ կայքում տեղադրված, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Համենայն դեպս, դա անթույլատրելի է համակարգային տեսակետից, որովհետև հրապարակումը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնք չպետք է առաջանան այս հարցի քննարկման ընթացքում»,- ասաց Կոստանյանը:
Լրագրողները հիշեցրել են նրան, որ Դավիթ Հարությունյանն ասել է, թե սխալ կա համաներման նախագծում «Սասնած ծռեր» խմբի այն անդամների մասով, որոնց նկատմամբ չկա դատավճիռ:










































