Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվում է Կարինե Սահակյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 35-ամյա Կարինե Սահակյանը 2012 թվականի հուլիսին հյուրընկալվել է իր ամուսնու հորաքրոջ տանը՝ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
Հորաքրոջ որդու խնդրանքով Կարինեն մաքրել է տունը: Օգտվելով հորաքրոջ որդու ժամանակավոր բացակայությունից՝ Կարինեն, ըստ մեղադրանքի, տան առաջին հարկի նախասրահում դրված թախտի ներքնակի տակից գողացել է հորաքրոջը պատկանող՝ 2 միլիոն 500 հազար դրամ արժողության ոսկե շղթան ու կախազարդը:
Կարինե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:






































