Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է «Ժնև-2» խաղաղ համաժողովին մասնակցելու Սիրիայի ազգային կոալիցիայի որոշումը, որն ընդունվել է քվեարկության արդյունքում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Էշթոնի ներկայացուցչին:
«Գերագույն ներկայացուցիչը ողջունում է կոալիցիայի այդ կարևոր որոշումը, որը ձեռք է բերվել նրա գլխավոր ասամբլեայի անդամների խիզախության և վճռականության շնորհիվ»,- նշել է Էշթոնի ներկայացուցիչը:
Գերագույն ներկայացուցչի խոսքով՝ այդ որոշումը թույլ կտա լուծել սիրիական պետության հիմնախնդիրները և անցնել «անցումային փուլին, որը կհամաձայնեցվի արժանավայել կյանքի, ազատության և ժողովրդավարության սիրիացի ժողովրդի ձգտումների հետ»:
Ավելի վաղ ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան հայտարարել է, որ «Ժնև-2»-ը ընդդիմությանը կօգնի տապալել նախագահ Բաշար Ասադին:








































