ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չպետք է անհանգստանա, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը կխաթարի իրենց քաղաքական հարաբերությունները:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին նախագահն ասել է գերմանական հեռուստաալիքներից մեկին տված իր հարցազրույցում:
«Ես այսուհետ չպետք է թույլ տամ, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև վստահությունը խարխլվի՝ ԱԱԳ-ի և նրա լրտեսման միջոցների պատճառով»,- ընդգծել է Օբաման:
«Քանի դեռ ես եմ Միացյալ Նահանգների նախագահը, Գերմանիայի կանցլերը կարող է չանհանգստանալ դրա համար»,- նշել է նա:










































