Ֆիլիպինների հարավային հատվածում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով Ազգային խորհրդին: Անհետ կորել է 5, վիրավորվել 65 մարդ:
Այս տարի առաջին անգամ «Ագաթոն» արևադարձային ընկճախտի (արևադարձային ցիկլոնի այլ տեսակ) պատճառով տեղացած հորդառատ անձրևները Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզում առաջացրել են ուժգին ջրհեղեղներ և սողանքներ:
Տուժել է մոտ 560 հազար մարդ, որոնցից առնվազն 160 հազարը զրկվել է տանիքից: Վնասվել են նաև 52 ավտոմայրուղիների հատվածներ, մասամբ ավերվել են առնվազն 20 կամուրջներ:
Ներկայումս ընկճախտի «աչքը», որն իր հետ բերում է 55կմ/ժ արագությամբ քամիներ, գտնվում է Հարավային Սուրիգաո գավառի Հինաթուան քաղաքից 166 կմ արևելք և 5կմ/ժ արագությամբ շարժվում հարավ-արևմուտք:










































