Սեբհա քաղաքում միջցեղային բախումները և Լիբիայի հարավում այլ անկարգություններ Ազգային կոնգրեսին ստիպել են արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Անկարգությունները սկսվել գրոհայինների կողմից Սեբհայից ոչ հեռու գտնվող ռազմաբազայի գրավումից հետո: Սակայն նույն օրը երեկոյան կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը բազայի վրա: Գրոհայիններին հաջողվել է թաքնվել:
Նախնական տվյալներով՝ գրոհայինները երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցներն են:











































