Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվում է Հովհաննես Վարդանյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Հովհաննեսը 2013 թվականի օգոստոսին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած 15-ամյա՝ 1997 թվականի դեկտեմբերի 31-ին ծնված աղջկա հետ:
2013 թվականի նոյեմբերին դեռ 15 տարեկան կինը հետազոտվել է ու նրա մոտ հայտնաբերվել է 14-15 շաբաթական հղիություն:
Հովհաննես Վարդանյանը, մինչև հայր դառնալը, երևի կհասցնի դատապարտվել անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 141 հոդվածով:
Վարդանյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:







































