Իսլանդիայի մայրաքաղաքում տեղակայված ԱՄՆ բանակի զինվորները գրեթե ոչնչացրել են տեղի բարերի և ռեստորանների գարեջրի պահուստները։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հաղորդել է Newsweek ամսագիրը։
Ավելի քան վեց հազար ամերիկյան զինվորներ հանգստյան օրերն անց են կացրել Ռեյկյավիկում։ Քաղաքում նրանց մնալու ընթացքում բարերի և ռեստորանների մեծ մասում գարեջուրը վերջացել է, և տեղի գարեջրագործարանները ստիպված են եղել շտապ կարգով գարեջրի լրացուցիչ տակառներ մատակարարել հաստատություններին։
Հատկապես մեծ պահանջարկ է վայելել տեղական արտադրության բաց գույնի գարեջուրը։
ԱՄՆ զինված ուժերի զինվորները Ռեյկյավիկում տեղավորվել էին Սկանդինավիա գնալու ճանապարհին, որտեղ այս տարվա հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին անց են կացվելու Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ՆԱՏՕ–ի ռազմակավարական՝ Trident Juncture 2018 (Միասնական եռատամ–2018) անվանումով ամենախոշոր զորավարժությունները։ Դրանցում ավելի քան 40 հազար զինվորական է մասնակցելու՝ 31 երկրներից։









































