Չինացի գիտնականները պարզել են, որ ջերմային ալիքները, որոնք ապագայում կառաջանան գլոբալ տաքացման հետևանքով, կհանգեցնեն ողջ աշխարհում բնակչության աշխատունակության անկմանը։ Առավել խոցելի տարածաշրջաններ են Կենտրոնական Ասիան և Հյուսիսային Եվրոպան՝ այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն։
Գիտնականները հարցում են անցկացրել 4363 մարդկանց շրջանում, որպեսզի որոշեն, թե որքանով է նվազել աշխատանքի արտադրողականությունը 2016թ․ շոգերի ժամանակ։ Պարզվել է, որ ջերմային ալիքները հանգեցրել են զարգացող երկրներում 6,6 աշխատանքային օրերի կորստին, իսկ զարգացած երկրներում տարեկան 3,5 օր կորստի։ Ընդ որում, աշխատանքի արտադրողականության նվազումը հակադարձ համեմատական է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին։








































