Մայլի Սայրուսը պատրաստվում է Bangerz World Tour շրջագայության մեկնել: Փոփ-բեմում մեծ սկանդալներ ստեղծող երգչուհին իր ոճին համապատասխան բեմական հագուստների կարիք ունի, գրում է wday.ru-ն:
Սայրուսին իր ծառայություններն է առաջարկել Ռոբերտո Կավալին: Առանց «ընձառյուծե վարտիքների» հաստատ գործը գլուխ չի գա:
Մայլի Սայրուսը և Ռոբերտո Կավալին հայտարարել են համագործակցության մասին: Դիզայները Մայլիի համար բեմական հագուստների շարք կստեղծի, որոնք հնարավոր կլինի արդեն տեսնել երգչուհու համաշխարհային շրջագայության ժամանակ: Համացանցում հայտնվել են հագուստների գծագրերը: Նկարված Սայրուսը բավականին բաց հագուստներ է փորձել:
Նորաձևության շատ քննադատների կարծիքով՝ Ռոբերտո Կավալիի ստեղծած հագուստներն այնքան էլ չեն տարբերվում կարմիր գորգերին և առօրյա կյանքում Սայրուսի կրած հագուստներից:








































