Thursday, 18 06 2026
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ

«Այս մոբիլիզացիան շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ իշխանության համար»

«Ազատության հրապարակում գտնվող մարդկանց թիվը մեր ակնկալածից շատ էր… հասարակությունը չի ընդունում այդ օրենքը, պատրաստ է պայքարել, և օր օրի այդ շարժումը նոր թափ է ստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության իրականացրած հանրահավաքին:

Հարցին հնչում էին «Սերժիկ, հեռացի՛ր» կամ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև մեջ» կարգախոսներ, դրանք որքանո՞վ էին համապատասխանում «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության կարգախոսներին, նա պատասխանեց, որ նման կոչեր հնչեցրել է ժողովուրդը, բեմահարթակին եղել են կուսակցություններ, նրանից ոչ մեկը նման կոչեր չի հնչեցրել. «Կոչեր արել է ժողովուրդը, դա ինքնաբուխ է, իսկ եթե նման կոչ անում է ժողովուրդը, ապա պետք է հետը հաշվի նստենք, ընդունենք»:

Ըստ Գ. Վարդանյանի՝ այս պայքարի հաջողությունը և ընթացքը պայմանավորված է գործողությունների համադրմամբ, տեղի է ունենում հասարակության և քաղաքական չորս կուսակցությունների մոբիլիզացիա, ինչը աննախադեպ է մեր երկրի քաղաքական կյանքում և մեծ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա:

Խնդիրը, նրա խոսքով, միայն օրենքում փոփոխությունների հասնելու մեջ չէ, այլ չորս կուսակցությունների համագործակցությունը գազի գնի հետ կապված, ընդհանրապես՝ կառավարության վարած քաղաքականության հետ կապված:

«Այս մոբիլիզացիան շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ ներկայիս իշխանության համար»»,- հավելեց մեր զրուցակիցը: Խնդիրը, նրա դիտարկմամբ, քաղաքականի և քաղաքացիականի միանալու մեջ չէ, այլ կառավարության վարած սոցիալական քաղաքականության մեջ, շարժումը սկսվել է հենց սկզբից քաղաքացիական հասարակության և չորս կուսակցությունների հետ համագործակցությամբ, և ինչ-որ մեկի դերը այստեղ չի կարելի գերագնահատել, մյուսի դերը՝ թերագնահատել, սա համատեղ աշխատանքի արդյունք է. «Եթե միայն լինեին նախաձեռնությունները, չէր կարելի միանշանակ ասել, որ այս արդյունքին կարելի էր հասնել, ինչպես նաև չէր կարելի ասել, որ եթե միայն կուսակցությունները լինեին, հնարավոր էր միանշանակ արդյունքի հասնել: Սա համադրման արդյունք է, և այս միասնականությունը պետք է պահենք և նորանոր հաջողություններ գրանցենք»:

Հարցին, թե համակարգի հետ սերտաճած կուսակցությունները որքանո՞վ են ազնիվ իրենց պահանջներում ու մղումներում, և ինքը որքանո՞վ է հավատում նրանց, Գերասիմ Վարդանյանը պատասխանեց, որ կա կոնկրետ իրավիճակ, կոնկրետ խնդիր, և կոնկրետ խնդրի շուրջ համախմբվել են խորհրդարանական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք օր օրի աճում են, և դա պետք է գնահատել, փայփայել: Ըստ նրա՝ դա լուրջ վտանգ կարող է հանդիսանալ ներկայիս իշխանությունների և կառավարության համար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում