Երգչուհի Նատալյա Չաստիկովա-Իոնովան, ով ավելի շատ հայտնի է Глюк’oZa անվամբ, շատ գեղեցիկ կազմվածք ունի: 27-ամյա երգչուհին և 2 երեխաների մայրը խոստովանում է, որ երբ նոր էր սկսել երգել, ճիշտ չէր սնվում` մշտական համերգային շրջագայությունների պատճառով, ինչն էլ մաշկի և ստամոքսի խնդիրներ է առաջացրել: Դրանից հետո աստղը որոշել է սնվել տնային ուտեստներով, որոնք տարաներով իր հետ տարել է նկարահանումների գնալիս: Նատալյան նաև խորհուրդ է տալիս երբեք չխառնել սպիտակուցները և ածխաջրերը:
«Առավոտյան ես խմում եմ գազարի թարմ հյութ և վիտամիններ` մաշկի, եղունգների և մազերի համար: 3 ժամ անց մի փոքր բան եմ ուտում, օրինակ` թխվածքաբլիթ: Ճաշին և ընթրիքին ուտում եմ ձուկ, միս կամ ծովամթերքներ, որոնք շատ եմ սիրում: Օգտագործում եմ նաև թարմ կամ պահածոյացված բանջարեղեն: Հատկապես սիրում եմ ավոկադոյից պատրաստված աղցան: Դրան ավելացնում եմ լոլիկ և վարունգ, ձիթապտղի յուղ և զարդարում ռեհանով: Շատ համեղ է ստացվում: 5-րդ` վերջին անգամ սնվում եմ քնելուց առաջ՝ կեֆիրով»,- երգչուհու խոսքերը մեջբերում է 7days.ru կայքը:









































