Մադրիդի «Ռեալ»-ն Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրում 0:4 հաշվով առավելության է հասնում «Բետիս»-ի նկատմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրաշալի գոլով հանդիպման հաշիվը բացել է Քրիշտիանու Ռոնալդուն: Գարեթ Բեյլը խփել է իր հերթական գեղեցիկ գոլը՝ տուգանային հարվածով:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Ռեալ»-ի 3-րդ գոլը խփել է Կարիմ Բենզեման: 62-րդ րոպեին հեռահար հարվածով հրաշալի գոլ է խփել Անխել դի Մարիան:








































