Cymulate կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչները համակարգիչները տեսագրությունների միջոցով վարակվելու նոր միջոց են հայտնաբերել, որոնք ներկառուցված են Microsoft Word-ում: Այս մասին մասնագետները հայտնել են իրենց բլոգում:
Կիբերհանցագործները տեսագրությունը փաստաթղթում են ներկռուցում, ինչպես նաև խմբագրում են document.xml ֆայլը՝ փոխելով տեսագրության հղումը: Դրանով Internet Explorer-ի բազայում ներբեռնվում է վնասակար ծածկագիրը:
Microsoft Word-ի փաստաթղթերը բացելիս անվտանգության համակարգը չի արտացոլում հնարավոր սպառնալիքի մասին նախազգուշացումը:
Խնդիրն ամբողջությամբ ուղղել հնարավոր չէ:







































