Իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն հրավիրվել է թիմի մարզչական շտաբ: Արգենտինացուն թիմ է հրավիրել «ռոսսոներիներ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը:
«Զեդորֆն իմ ընկերն է: Նա ինձ խնդրել է տեղ զբաղեցնել մարզչական շտաբում:
Ես ունեմ ընտրության 3 հնարավորություն՝ ընդունել Զեդորֆի առաջարկը, միանալի թիմին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կամ ընդհանրապես չընդունել առաջարկը:
Ես ցանկանում եմ մարզիչ դառնալ: Զեդորֆի հետ աշխատելը տարբերակներից մեկն է: Ավելի հստակ տեղեկատվություն այս պահին հաղորդել չեմ կարող»,- հայտարարել է Կրեսպոն:








































