Ազատության հրապարակից մեկնարկած «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» երթի ժամանակ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցի խաչմերուկում, ճանապարհի անցանելիության հետ կապված, վիճաբանություն ծագեց ակտիվիստների և ոստիկանների միջև: Երթն արտոնված էր, սակայն ոստիկանները փորձեցին խոչընդոտել մասնակիցների ազատ տեղաշարժը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը վեճի բռնվեցին, իսկ մասնակիցներն այդ ընթացքում վանկարկում էին՝ «Ճա-նա-պարհ, սա մեր երկիրն է, մեր փողոցն է»:
Արդյունքում կողմերը եկան ընդհանուր հայտարարի, ոստիկանների ուղեկցությամբ երթը շարունակվեց:







































