Ամերիկուհի մարտիկ Ջինա Կարանոն նկարահանվել է կիբորգ մարդասպանի դերում` «Գրեթե մարդ» գիտաֆանտաստիկ սերիալում:
Սերիալում գործողությունները տեղի են ունենում ապագայում, երբ քաղաքներում փողոցների կարգուկանոնն ապահովում են ոչ միայն կենդանի ոստիկանները, այլև բարձրտեխնոլագիական անդրոիդները:
Գլխավոր հերոս Ջոն Քենեքսը ոստիկանական ջոկատի հետ միասին թակարդում է հայտնվել և լուրջ վիրավորվել: 17 ամիս կոմայում մնալուց հետո արթնանալով` նա շատ բան չի կարողանում հիշել, սակայն նա հաստատ հիշում է, որ իր գործընկերոջը սպանել են: Բացի այդ, Ջոնը կորցրել է նաև ոտքը, որին կփոխարինի բարդ սինթետիկ մի համակարգ:









































