Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Ուրցաձորյան կրքեր. Գազանանոցում պաղպաղակ վաճառողը չի կարող գյուղապետի պաշտոնակատար լինել

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում անգամ գյուղապետի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում։ Գյուղի բնակչությունը կիսվել է երկու մասի ու սկսել պայքարել իրար դեմ։ Գյուղացիների մեծ մասն էլ հիմա դեմ է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Գևորգ Ավետիսյանին։ Նրանք երեկ պաստառներով հավաքվել էին կառավարության դիմաց և գործադիր մարմնից խելամիտ լուծում էին պահանջում։ Գյուղացիները պնդում էին, որ նորանշանակ պաշտոնակատարը «անգրագետ է, շատ երիտասարդ ու չի կարողանալու իրականացնել իր գործառույթները»։ Դրա համար էլ բնակիչներն արդեն քանի օր է՝ թույլ չեն տալիս երիտասարդ պաշտոնակատարին մտնել համայնքապետարան։

«Ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը մենք չենք կարող ընդունել։ Թող Փարիզից մեկին բերեն աշխատի, բայց ոչ նա։ Նրա ինտելեկտը բավարար չէ գյուղ ղեկավարելու համար։ ….Հիմա մոդա է դարձել ճանապարհ փակել ու մեկի հրաժարականը պահանջել։ Ինչու մեր գյուղապետին հանեցին, անձնական պատճառներով կոնֆլիկտ հրահրեցին, հասցրին էս վիճակին։ Թող թողնեին գյուղապետի պաշտոնավարման ժամանակը լրանար, նորին ընտրեինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ուրցաձոր համայնքի ավագանու անդամ Ռուզաննա Սարգսյանը՝ հավելելով. «Գյուղը քանի ամիս է՝ խառնվել է իրար, կիսվել է երկու մասի, հերիք է մի կայծ լինի ու կբռնկվի, արյունահեղություն կլինի։ Պարտադիր է արյուն թափվի, նոր պատկան մարմինները միջամտե՞ն։ Ես ցավ եմ ապրում էս վիճակի համար։ Մեր խաղաղ, հյուրընկալ գյուղը վերածվել է մարտադաշտի»։

Գյուղացիներից մեկ խոսքով էլ՝ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մնում է հետ դառնան ու երանի տան հանրապետականներին։ Գյուղացիներից մեկն էլ պատմեց, որ ներկայիս պաշտոնակատարը Երևանի կենդանաբանական այգում պաղպաղակ է վաճառել, այնտեղ է աշխատել, ու նա ինչպե՞ս կարող է գլուխ հանել խոշորացված համայնքի կառավարումից։

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ Ուրցաձորում և այն համայնքներում, որտեղ նման իրավիճակ է ստեղծվում, միակ և ամենաօպտիմալ լուծումը նոր ընտրություններն են, իսկ մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարը պետք է նշանակվի ոչ թե համայնքի աշխատակազմից դուրս մարդ, այլ հրաժարական տված գյուղապետի տեղակալը կամ աշխատակազմից այլ աշխատակից. «Տարիներ առաջ մենք օրենսդրությամբ ունեինք սահմանափակում, որ ժամանակավոր պաշտոնակատարը իրավունք չուներ մասնակցելու սպասվող ընտրություններին։ Դա նրա համար էր, որ պետության միջամտությունը լիներ ֆորմալ։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ համայնքներում գյուղապետի, քաղաքապետի հրաժարականից հետո նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, որը կողմնակալ, կուսակցական մարդ է, որն էլ հետո մասնակցում է ընտրություններին։ Սա արդեն պետության ֆորմալ միջամտություն չէ, այլ դրանով ավելի է խորացվում առկա հակասությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երիցյանը՝ հավելելով, որ եթե պաշտոնակատար է նշանակվում, ճիշտ կլինի, որ նշանակվի համայնքի ղեկավարի տեղակալը կամ աշխատակազմից որևէ մեկը, որ անցումային ժամանակահատվածն առանց ցնցումների անցնի։

«Ամբողջ խնդիրը պետական մարմինների հավասարակշռված միջամտության մեջ է։ Հեղափոխությունից հետո այդ արտառոց վիճակը կա, և նոր իշխանությունները չպետք է տրվեն գայթակղությանը՝ համայնքի ղեկավարի հրաժարականից հետո անպայման իրենց կուսակցին ու համակրին դնեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որ հետո դառնա համայնքապետ։ Դա սխալ մոտեցում է, և մենք արդեն մի քանի համայնքի դեպքում դա տեսնում ենք։ Այնպես որ, եթե այլևս բան փոխել հնարավոր չէ, ապա, կարծում եմ, Ուրցաձորում ժամանակավոր պաշտոնակատարը պետք է ազատվի և նոր՝ չեզոք մարդ նշանակվի պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրություն։ Սա միակ և լավագույն ճանապարհն է»,- եզրափակեց Էմին Երիցյանը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ պարզելու համար, թե պատրաստվո՞ւմ է փոխել իր հրամանը և նոր պաշտոնակատար նշանակել Ուրցաձորում։ Մարզպետն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում