Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան

Ուկրաինան ձգտում է հայ-ուկրաինական հարաբերությունները դուրս բերել աշխարհաքաղաքական փակուղուց. Բոժկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն է։

-Պարոն Բոժկո, 2014թ Մայդանից հետո Հայաստանն ու Ուկրաինան, ըստ էության, նորմալ հարաբերություններ չեն ունեցել։ Հետխորհրդային տարածքի ամենաառանցքային երկրներից մեկի հետ Հայաստանը չի խորացրել հարաբերությունները, մինչդեռ Ուկրաինան եվրաինտեգրման գլխավոր ուղղությունն է։ Ի՞նչ պետք է անել իրավիճակը շտկելու համար։

– Կարծում եմ՝ սկզբի համար հարկ է փորձել հասկանալ, թե ինչ կատարվեց Ուկրաինայում և, որպես հետևանք, հայ-ուկրաինական հարաբերություններում։ Երբ 2014թ. արժանապատվության հեղափոխության արդյունքում տապալվեց նախագահ Յանուկովիչը, և Ուկրաինան հայտարարեց իր համար եվրոպական ինտեգրման գերակայության մասին, Ռուսաստանը, ըստ էության, պատերազմ սկսեց մեր դեմ։ Զավթեցին ուկրաինական Ղրիմը, ռուսական զորքերը մտան Դոնբաս՝ աջակցելով ռուսամետ անջատողականներին։ Ուկրաինայի համար այդ ծանրագույն օրերին Հայաստանը փաստացի կանգնեց Ռուսաստանի՝ ագրեսոր-երկրի կողքին, ի տարբերություն հարևան Վրաստանի և Ադրբեջանի։ Դա, իր հերթին, բացասաբար ազդեց հայ-ուկրաինական հարաբերությունների վրա։ Մասնավորապես, տևական ժամանակ Հայաստանում Ուկրաինայի դեսպան չէին նշանակում։ Զուգահեռ կրճատվում էր երկկողմ առևտուրը, գրեթե դադարել էին շփումները երկու երկրների ղեկավարների միջև։ Անխոս, մեր հարաբերությունների այդ ողբալի վիճակը հասկանալի մտահոգություն էր առաջացնում թե՛ ուկրաինական, թե՛ հայ հանրության մեջ։

Ուստի, երբ Հայաստանում տեղի ունեցավ մայիսյան թավշյա հեղափոխությունը, շատերը հայ-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հույսեր էին փայփայում, և այդ հույսերը, ինչպես տեսնում ենք, արդարացան։ Հաճելի էր իմանալ, որ միջպետական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Ուկրաինայի ղեկավարն առաջինն է կոնկրետ քայլեր կատարել։ Նշանակվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պետրո Լիտվինը։ Ավելին, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանեց Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար Անդրեյ Սայացը, որը Երևանում մասնակցեց Տարաս Շևչենկոյի արձանի բացմանը։ Ի վերջո, մի քանի օր առաջ Երևանում կայացան երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունները տևական դադարից հետո։ Դրանց մասնակցելու համար Կիևից ժամանել էր Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլ Բոդնարը։ Այսինքն՝ Ուկրաինայի կողմից Երևանին հստակ դրական ազդակներ հղվեցին, որոնք վկայում են հայ-ուկրաինական հարաբերություններն աշխարհաքաղաքական փակուղուց դուրս բերելու՝ Կիևի ցանկության մասին։ Կարելի է ասել, այժմ գնդակը Հայաստանի դաշտում է։ Կուզենայի, որ այդ ազդակները լսվեն։

-Հայաստանի նախկին իշխանությունների և Ուկրաինայի նոր իշխանությունների միջև արժեքային անհամաձայնություններ, աշխարհաքաղաքական հակասություններ կային։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ընդգծել է, որ թավշյա հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կողմնորոշում։ Արդյո՞ք այդ հանգամանքը թույլ է տալիս նոր աչքով նայելու հայ-ուկրաինական հարաբերություններին։

-Անխոս, դա կարևոր պահ է մեր երկկողմ հարաբերություններում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան հայտարարում են ի շահ ժողովրդի, այլ ոչ առանձին օլիգարխիկ խմբերի ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացնելու ցանկության, մեր երկրներում ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրելու, կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան կարևորություն են տալիս եվրաինտեգրման ուղղությամբ շարժմանը… Բայց Ուկրաինայում նաև հասկանում են Ռուսաստանից Հայաստանի կախվածության աստիճանը։ Մի երկրից, որը ռազմական գործողություններ է հրահրում Դոնբասում, մեր դեմ բաց տնտեսական, քարոզչական, հիբրիդային պատերազմ է վարում։ Դա, ինչպես ասում են, իրողություն է, որից փախչել չի լինի։

-Ուկրաինան Հայաստանում տևական ժամանակ դեսպան չուներ, և միայն վերջերս նշանակվեց։ Հնարավո՞ր է՝այդ նշանակումը նոր թափ հաղորդի հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը։

-Վերջերս ես հնարավորություն ունեցա հանդիպել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինի հետ և մեր զրույցից տպավորություն ստացա, որ նա բավական լավ գիտե խնդիրները, որոնց բախվել են հայ-ուկրաինական հարաբերությունները։ Դատելով նրա ծրագրերից՝ դեսպանը մտադիր է լուծել դրանք։ Կցանկանայի հաջողություն մաղթել նրան այդ գործունեության մեջ։

-Ուկրաինան տասնամյակներ շարունակ սերտորեն համագործակցել է Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում, Հայաստանն էլ սինքրոն է քվեարկել հակաուկրաինական բանաձևերին։ Շանս կա՞, որ այժմ՝ Հայաստանի նոր իշխանությունների պարագայում, հարաբերություններում փոփոխություններ կլինեն։

-Կարծում եմ՝ դրանք բոլորովին տարբեր բաներ և չի կարելի համադրել։ Այո, Ուկրաինան պատշաճ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի երկրների հետ փոխհարաբերություններին, և դա բնական է։ Ընդ որում՝ հարկ է խոստովանել, որ Ադրբեջանի հետ Ուկրաինայի համագործակցության մակարդակը սպառազինությունների ոլորտում զգալի ցածր է, քան, օրինակ, Ռուսաստանի և Բելառուսի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մերձավոր դաշնակիցների համագործակցության մակարդակը։

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններում ուկրաինական պետության ամբողջականության հարցով սինքրոն քվեարկություններին, դա բոլորովին այլ բան է։ Ուկրաինան դարձել է իր կայսերական հավակնությունները չթաքցնող պետության ագրեսիայի զոհը, դա հայտնի է, այդ թվում՝ Հայաստանում։ Այդ մասին մասնավորապես վկայում է նաև միջազգային կազմակերպություններում Ուկրաինային ցուցաբերվող ահռելի աջակցությունը, և այն տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որ միջազգային հանրությունը դրել է Ռուսաստանի վրա։ Ուստի այդ խնդրի նկատմամբ վերաբերմունքը, ես կասեի, ոչ այնքան քաղաքականության, որքան բարոյականության հարց է։ Դժվարանում եմ ասել, թե այդ հարցում իրեն ինչպես կպահի Հայաստանի նոր ղեկավարությունը։ Հիշում եմ՝ Ղրիմի զավթման ժամանակ ես հայաստանյան ԶԼՄ-ների միջոցով դիմեցի նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով գոնե զերծ մնալ, այլ ոչ աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին։ Արդյունքը հայտնի է։

-Ուկրաինայի հետ Հայաստանի հարաբերությունները մեծամասամբ կախված են եղել քրեական և օլիգարխիկ շրջանակներից։ Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել այսօր։

-Ես այդպես չէի ասեի։ Կարծում եմ՝ մենք լիարժեք միջպետական հարաբերություններ ենք ունեցել, որոնց հիմքում եղել են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը։ Իհարկե, շատ բան կախված է եղել անհատ ձեռնարկատերերից ևս, որոնց թվում ամենատարբեր մարդիկ են եղել, բայց մենք, գերազանցապես, ելել ենք մեր երկրների ազգային շահերից։ Հիշենք, թե 90-ականների սկզբին՝ Հայաստանի համար ծանրագույն շրջափակման տարիներին Ուկրաինան «Ուկրֆերրի» լաստանավն էր գործարկել, որը Օդեսան կապում էր Բաթումի և Փոթիի հետ՝ այդկերպ կյանքի ճանապարհ ապահովելով հայկական արդյունաբերության և բիզնեսի համար։ Բայց այնտեղ, որտեղ հեռանում էինք ազգային գերակայություններից, ցավոք, պարտություն էինք կրում, որոնց հետևանքները զգացվում են և այժմ։ Օրինակ՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության մեծ սխալն եմ համարում, որ Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեցին կառուցել Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազատարը, որին պատրաստ էր միանալ նաև Ուկրաինան։ Այն ժամանակ նախագահ Քոչարյանը բավարար ամրություն ցուցաբերեր, այսօր մենք բոլորովին այլ իրավիճակ կունենայինք ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ընդհանրապես։ Կարծում եմ՝ սրանք ցցուն օրինակներ են, թե ինչպես պիտի գործեն մեր քաղաքական գործիչները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում