Եվրոպայում նոթբուքեր և սեղանի համակարգիչներ արտադրող վերջին գործարանը կփակեն 2020-ին: Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում ճապոնական Fujitsu ընկերության գործարանի փակումը 1500 աշխատակիցների կառնչվի, գրում է DW-ն:
Fujitsu-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Աուգսբուրգ քաղաքում գտնվող գործարանը իր տեսակով վերջին այդպիս գործարանն է Եվրոպայում:
Այժմ համակարգիչների արտադրության ոլորտում գերիշխում են ասիական ֆիրմաները՝ Acer-ը և Asus-ը՝ Թայվանից, Lenovo-ն՝ Չինաստանից, Samsung-ը և LG-ն՝ Հարավային Կորեայից: Նրանց մրցակից են միայն ամերիկյան արդյունաբերության երեք հսկաներ՝ Apple-ը, Dell-ը և HP-ն:










































