Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Կալկութա քաղաքում խանութի սեփակաատերը ատամի պրոթեզները կուլ տալով վնասել է կերակրափողը: Նա սնունդ ընդունելու համար մի քանի տարի զոնդ է օգտագործել, գրում է Daily Mail-ը:
2015-ին 46-ամյա Դիփաք Նանդին պատահաբար ուտելիս ատամի երկու պրոթեզ է կուլ տվել: Երեք ամիս անց միջադեպի մասին իմանալով՝ Նանդիի եղբայրը նրան բժշկի է տարել: Վերջինն ասել է, որ ատամները կերակրափողում են և խորհուրդ է տվել դիմել պետական հիվանդանոց:

Երկու վիրահատությունից հետո պարզ է դարձել, որ տղամարդու կերակրափողը վնասվել է: Նա երեք տարի ստիպված էր ուտելիս զոնդ օգտագործել և չէր կարողանում խոսել:
Այս տարի արդեն նա ևս երկու վիրահատություն է տարել՝ կերակրափողը վերականգնելու համար:








































