Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի բնակիչ Սթիվ Հիլիերն իմացել է, որ կանադական միլիոն դոլար է շահել կիրակի, հոկտեմբերի 21–ին։ Հոկտեմբերի 23-ին նա քաղաքային խորհրդի ղեկավարն է դարձել։ Այս մասին հաղորդել է CBC կայքը։
Շահած տոմսը նրան անվճար էր հասել։«Ես ստուգեցի իմ նախորդ վիճակախաղի տոմսը և պարզեցի, որ մի քանի անվճար տոմս եմ շահել։ Ես որոշեցի օգտագործել դրանք»,– բացատրել է նա։ Հիլիերը միանգամից չի իմացել շահումի մասին. նա ամբողջովին կլանված է եղել նախընտրական արշավով։ Միայն կիրակի երեկոյան է նա ստուգել տոմսերը և իմացել հաղթանակի մասին։
Սկզբում Սթիվը մտածել է, որ դա սխալմոնք է, այնուհետև գնացել է վիճակախաղերի վաճառքի քաղաքային գրասենյակ, որտեղ նրան վերջնականապես համոզել են, որ նա մեծ գումար է շահել։






































