Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է տեղեկություններն իր պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:
«Միշտ պահ է լինում, երբ պետք է վերջնական որոշում կայացնես: Բայց նաև ավելի հարմար պահ է գալիս, երբ դու կարող ես հայտնել վերջնական որոշմանդ մասին:
Ինչ վերաբերում է Մերտեզակերին և Սանյային, ապա այդ հարցում մենք առաջընթաց ունենք: Հուսով եմ` շուտով այդ մասին կարող ենք հայտնել լրագրողներին»,- ասել է Վենգերը:







































