Էկվադորի իշխանություններն առգրավել են կես տոննա կոկաին ու ձերբակալել են միանգամից 9 մարդու, որոնք առնչություն ունեն դրա մատակարարման հետ՝ հայտնում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Ձերբակալվածների թվում են 2 մեքսիկացիներ, որոնք մտադիր էին թմրանյութը երկրից տեղափոխել ինքնաթիռով:
Ոստիկանությունը արդեն հայտնել է, որ առգրավված կոկաինի արժեքը «սև շուկայում» կազմում է 4 մլն դոլարից ոչ պակաս:








































