Երկկենցաղ ինքնաթիռի փորձարկումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Չինաստանի Չժանհե գետի ջրամբարից։ Օդ բարձրանալով՝ ջրային ինքնաթիռը մի քանի պտույտ է գործել ջրամբարի վրա, ինչից հետո վայրէջք է կատարել ջրի մակերևույթին՝ գրում է high-tech.fm-ը։

Թռիչքի բարձրության և ինքնաթիռում գտնվող ուղևորների քանակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ AG 600 ինքնաթիռը ունակ է տեղավորելու մինչև 50 ուղևոր և թռչելու մինչև 5 000 կմ։ Թռիչքի առավելագույն արագությունը 570 կմ/ժ է։ Ինքնաթիռը օդում կարող է մնալ 12 ժամ։











































