Centrasia-ի փոխանցմամբ, գնալով ավելի շատ եվրոպացիներ են աշխատանք որոնում Թուրքիայում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ եվրոպացիների զանգվածային տեղաշարժ դեպի Թուրքիա սկսվել է 2008 թվականին Եվրոպայում ծագեց տնտեսական ճգնաժամի արդյունքում։
Ստամբուլի «Բիլգի» համալսարանի պրոֆեսոր Այհան Քայան հայտարարել է, որ միգրացիոն հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքիայում աշխատող ԵՄ քաղաքացիների քանակը հասել է 200,000-ի.
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան սկսել է մեծ համբավ վայելել օտարազգի աշխատավորների շրջանում, քանի որ ֆինանսական ճգնաժամը զգալի չափով չի ազդել Թուրքիայի վրա»։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Թուրքիայի տնտեսությունը 8.9 տոկոսի աճ է արձանագրել, ինչն աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում: Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում գրավել է առաջին, իսկ աշխարհում՝ 3-րդ տեղը (Չինաստան՝ 10.3 տոկոս ու Արգենտինա՝ 9.2 տոկոս):
Դրա համար էլ Թուրքիան ներկայումս անվանում են «Եվրոպայի Չինաստան»։








































