Apple ընկերությունը փակել է իր սմարթֆոնները GrayKey սարքավորման միջոցով արգելաբացելու հնարավորությունը, որն օգտագործում են իրավապահները՝ iPhone-ի կամ iPad-ի տվյալներին հասանելիություն ունենալու համար: Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը:
Նշվում է, որ iOS 12-ի թողարկման հետ մեկտեղ GrayKey- այլևս չի կարողանում գտնել Apple-ի սարքավորումների գաղտնաբառը: Մեթոդը, որով Apple-ն ագելափակում է GrayKey-ը, դեռ հայտի չէ:
Ի դեպ, GrayKey-ը շուրջ 6.5 րոպե է ծախսում չորս նիշ ունեցող գաղտնաբառը բացելու համար: Վեց նիշ ունեցող գաղտնաբառը գտնելու համար սարքավորմանը շուրջ 11 ժամ է անհրաժեշտ:











































