«Հրապարակ»-ը գրում է. «Մոդեստ Կոլերովը, որն այժմ REX գործակալության ղեկավարն է, բավականին հետաքրքիր վիճակում է հայտնվել օրերս` խիստ նրբագեղ ձևով տիրաժավորելով, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում չեն սիրում և դեմ չեն լինի նրա փոփոխությանը, այլ կերպ ասած` անուղղակի կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ:
Բանն այն է, որ Կրեմլի շահերը երբեմն արտահայտող Կոլերովը, որն ինչ-ինչ խնդիրներ ուներ նույն Կրեմլի հետ, մեր տեղեկություններով, վերջերս վաճառել է «Ռեգնում» գործակալությունում ունեցած իր մասնաբաժինը և տուն է գնել Երևանում` Կոմիտաս փողոցի վրա, հիմնավորվելով Հայաստանում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































