Սեռը փոխած ամերիկյան օլիմպիական չեմպիոնուհի Քեյթլին Ջեները հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի արդարացրել իր հույսերը՝ կապված Հանրապետական կուսակցության կողմից ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի բարելավման հետ։ Այս մասին նա գրել է The Washington Post թերթում։
Նրա խոսքերով՝ Թրամփն առաջին հանրապետական նախագահն է եղել, որը խոստացել է աջակցել այդ «արժեքավոր, խոցելի հանրությանը», սակայն նա խոստովանել է, որ սխալվել է, և իրականում նախագահն «անդադրում գրոհում է ԼԳԲՏ համայնքի վրա»։
Ջեներն ընդգծել է, որ նախագահի նման վարքը անընդունելի է համարում, որ նա իրեն «անձնական խորը վիրավորանք է հասցրել»։










































