Սուպերմոդել և գործարար Քայլի Ջեները «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի հերթական թողարկման ժամանակ գանգատվել է իր քրոջը՝ Քիմ Քարդաշյանին, կազմվածքի հետծննդյան փոփոխություններիից՝ գրում է lenta.ru-ն։
21-ամյա Ջեները խոստովանել է, որ կորցրել է ինքնավստահությունը՝ չնայած այն բանին, որ բավականին նիհարել է ծննդաբերությունից հետո։ Նա նաև հայտարարել է, որ դեն կնետի իր պահարանի բոլոր զգեստները, քանի որ դրանք այլևս չեն սազում իրեն։ «Ես այլևս չեմ մտնի 25 չափի իմ ջինսե տաբատի մեջ։ Իմ ամենասիրելի տաբատը ինձ պարզապես չի սազում»,- ասել է Քայլին։







































