Չինաստանի Շանհայ քաղաքում անց է կացվել Omega ընկերության թողարկած նորույթի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Նիկոլ Քիդմանը, Սինդի Քրոուֆորդը, Ալեսանդրա Ամբրոսիոն և Լյու Շիշին՝ գրում է korrespondent.net-ը։

Բոլոր կանայք ընկերության «դեմքն» են հանդիսանում․ նրանք նվաճել են հանդիսատեսին կարմիր նրբաոճ զգեստներով։ Լուսանկարները հրապարակել է ընկերությունը։

Կազմակերպիչները չեն մանրամասնել՝ հատուկ են արդյոք աստղերը հագել կարմիր զգեստներ, սակայն սոցցանցի օգտատերերը ըստ արժանվույն գնահատել են նրանց գեղեցկությունը և ճաշակը։





















































