Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաման է ստորագրել Սերգեյ Լյովոչկինին երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին, հաղորդում է ուկրաինական УНИАН գործակալությունը:
Նախագահը պաշտոնից ազատել է նաև գեներալ-գնդապետ Գենադի Վորոբյովին, ով Ուկրաինայի Զինված ուժերի Ցամաքային զորքերի հրամանատարն էր:
Դրանից բացի, Интерфакс-ի տվյալներով, պաշտոններից հեռացվել են Յանուկովչի մամլո քարտուղար Դարյա Չերպակը և Ռազմավարական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Երմոլաևը:











































