ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային «Ժնև-2» համաժողովի գլխավոր նպատակն անցումային կառավարություն ստեղծելն է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Մոնտրեում մենք մտադիր ենք պնդել, որ կողմերն աշխատեն անցումային կառավարություն ստեղծելու ուղղությամբ, ինչը կօգնի երկրում դադարեցնել բռնությունը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Պան Գի Մունը պաշտոնական հրավեր է ուղարկել Սիրիայի Ազգային կոալիցիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի առաջնորդ Ահմեդ Ջարբային` «Ժնև-2» համաժողովին մասնակցելու համար:










































