Գիշատիչներից քչերը կարող են քարայծին միանգամից կուլ տալ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ որսի է դուրս գալիս պիթոնը:
Բրիտանական Mail Online հրատարակչության հրապարակած լուսանկարներում երևում է, թե Բոթսվանի արգելանոցում ինչպես է 2,5-մետրանոց պիթոնը կուլ տալիս քարայծին: Լուսանկարներն արվել են Ֆրեդ ֆոն Վինկելմանի կողմից արգելանոց կատարած էքսկուրսիայի ժամանակ:
«Քարայծ կուլ տվող պիթոնին լուսանկարել կյանքում մեկ անգամ է հնարավոր լինում»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ օձը հանգիստ կուլ է տվել իր զոհին՝ ընդհանրապես ուշադրություն չդարձնելով հանդիսատեսին: Նրա խոսքերով՝ երբ լուսանկարիչը մոտեցել է օձին, կենդանին կիսով չափ արդեն կուլ էր տվել քարայծին, սակայն մնացած մասը կուլ տալու համար նրան 45 րոպե է հարկավոր եղել:










































