«Էս համաներումը պետք չի… ունենք 6-7 կալանավայր. մաթեմատիկա չիմացողն էլ եթե հաշվարկի, այդ թիվը չի ստանա»,- ասում են կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող դատապարտյալների հարազատները:
Նրանց խոսքով՝ պարոն նախարարը բացարձակ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում կալանավայրերում. «Ուրեմն պետք է հրաժարական տա: Սա աննախադեպ համաներում չէ, մի քանի կետ է ավելացվել Սերժ Սարգսյանի ներկայացրածից, ոչ մի փոփոխություն չկա»:
Դատապարտյալներից մեկի կինը նշեց, որ դժգոհողներին Արտակ Զեյնալյանն ասել է՝ «նվեր տված ձիու ատամները չեն հաշվի». «Այսինքն՝ սա նվեր է: Իսկ դուք չե՞ք համարում, որ դատապարտյալների 80 տոկոսը նախկին ռեժիմի զոհերն են»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































